Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒ՞ր է «աշխարհ» կոչված ուժը

ՈՒ՞ր է «աշխարհ» կոչված ուժը
09.08.2023 | 12:44

Արցախի անկախության կամ, ասենք, Հայաստանի կողմից ճանաչման հարցում միշտ մեր նախագահներն ու այլ պետական գործիչներ, սկսած առաջինից, բարձրաձայնում էին, որ «աշխարհը դա անթուլատրելի է համարում» կամ «աշխարհը դա չի ընդունի, չի ճանաչի» և այլն, և այլն: Եվ միշտ «աշխարհն» էին մեր աչքը խոթում: Հիմա հարցրեք այդ ազգադավ սրիկաներին՝ ու՞ր է իրենց «աշխարհ» կոչված ուժը և ինչու՞ ոչ մի գործնական քայլի չի գնում Արցախի հայությանը փրկելու, ադրբադրջանի սանձը քաշելու, նրա ահաբեկչական ծրագրերը չեզոքացնելու հարցում: Առավել ևս, երբ նրանք ստացել են ավելին, քան երազում էին:

Ասեմ՝ չկա՛ «աշխարհ», դա կեղծ ու սուտ քաղաքական հասկացողություն է, որի տակ թաքնված են սատանայական պիղծ ցեղի ներակայացուցիչներ, որոնք էլ իշխում են հենց այդ «աշխարհին» և նրա անունից որոշումներ, վճիռներ են կայացնում:

ՄԱԿ-ը, «Կարմիր խաչը», «Բժիշկներ առանց սահմանների» և նման շատ կառույցներ հենց իրենք են ստեղծել, որպես քաղաքական լծակներ օգտագործելու, հետախուզական, լրտեսական տեղեկություններ հավաքելու համար:

Վահրամ Օհանջանյան

Դիտվել է՝ 3343

Մեկնաբանություններ